Մարզային

Պերմյակովը փորձաքննության համար դեռ դեպքի վայր չի տարվել

2 րոպեի ընթերցում

Պերմյակովը փորձաքննության համար դեռ դեպքի վայր չի տարվել

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 2 ամիս անց դեռ հարցականները շատ են: Այս մասին ապրիլի 2-ին Գյումրիում «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ նշեցին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը: Գործի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն իրավահաջորդների ներկայացուցիչները կստանան միայն նախաքննության ավարտից հետո:

Այս պահին դատագենետիկական փորձաքննության արդյունքների մասին տեղեկատվություն դեռ չկա: Այս փարձաքննությունը կպատասխանի հարցին, թե արդյոք հագուստների և դեպքի վայրում հայտնաբերված քրտինքի հետքերը Պերմյակովինն են, թե ոչ, ինչն էլ իր հերթին կտա այն հարցի պատասխանը, թե Պերմյակովը եղել է դեպքի վայրում և, եթե այո, ապա ինքն է կատարել այդ հանցագործությունը: Սա հստակ կլինի միայն փորձաքննության արդյունքների, դեպքի վայրի զննության և Պերմյակովի հարցաքննության համադրումից հետո:

«Խիստ անհրաժեշտ է ունենալ հենց Պերմյակովի ցուցմունքները՝ և՛ հայ, և՛ ռուս քննիչներին տրված: Հենց այդ ցուցմունքները պետք է համադրել դեպքի վայրի զննության արձանագրության և ստացված փորձագիտական քննությունների արդյունքների հետ»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Քննչական գործողությունների վերաբերյալ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներին դեռ շատ բան հայտնի չէ: Նրանց խոսքով՝ հարցականները շատ են՝ շարժառիթը, կրակոցների անձայն լինելը, նաև՝ արդյոք Պերյակովը եղել է միայնակ:

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց հարուցված քրեական գործի ընթացքին« գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավարության անցկացման վայրի և մեղադրյալին հայկական կողմին հանձնելու հնարավորություններին::

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում