Իրավունք

Ռուսական կողմը Հայաստանին տվեց Պերմյակովի քրգործով նյութերը

1 րոպեի ընթերցում

Ռուսական կողմը Հայաստանին տվեց Պերմյակովի քրգործով նյութերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հուլիսի 18-ին առձեռն ստացել է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Երևանում և Գյումրիում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։Արդյունքում, անջատված նյութերը կազմել են 9 հատոր, որոնք այսօր հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում