Միջազգային

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վահանակներ են կանգնեցվել ԱՄՆ արևմտյան երկու ափերը միացնող կամրջին

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վահանակներ են կանգնեցվել ԱՄՆ արևմտյան երկու ափերը միացնող կամրջին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման մասին վահանակներ են կանգնեցվում աշխարհի տարբեր երկրներում, որոնց նպատակն է միջազգային հնարությանը իրազեկել 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով abc7news.com կայքը, նման ցուցապաստառներ տեղադրվել են նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի արևմտյան երկու ափերին` Սան Ֆրանցիսկոն Օքլենդին կապող կամրջի երկու ծայրերին:

Ամերիկացի լրագրող Ուեյն Ֆրիդմանի խոսքով` առաջին անգամն է, որ այդ տարածքում նման վահանակ է կանգնեցվում:

Իսկ Սան ֆրանցիսկոյի մոտ գտնվող «Գանձերի կղզի» կոչվող արհեստական կղզու զարգացման մարմնի աշխատակից Ռոբերտ Բեքը նշել է, որ իրենք վահանակների տեղադրման մեջ քաղաքական ոչինչ չեն տեսնում, այլ այն դիտում են որպես պատմական իրադարձությունների հիշատակման միջոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում