Միջազգային

Բուենոս Այրեսում կկայանա կոնֆերանս Հայոց ցեղասպանության թեմայով

1 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսում կկայանա կոնֆերանս Հայոց ցեղասպանության թեմայով

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության եւ գրականության ֆակուլտետում ապրիլի 21-ին տեղի կունենա միջազգային կոնֆերանս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի հետ զրույցում կոնֆերանսի կազմակերպիչներից պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանն ասաց, որ կոնֆերանսում քննարկվելու են երիտթուրքերի քաղաքականությունը, Ադանայի 1894-96թթ. զանգվածային ջարդերը, թուրքական ժխտողականությունը, ժամանակակից Թուրքիայի ստեղծումն ու գաղափարախոսությունը և հայկական սփյուռքի ձեւավորումը:

Արգենտինացի պատմաբան Խուան Պաբլո Արտինովը դասախոսություն կկարդա հայերի տեղահանման եւ գույքի բռնագրավման մասին: Դասախոսություններ կկարդան նաեւ Գաբրիել Սիվինյանը, Ալեքսիս Փափազյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում