Իրավունք

Երևանի Սեբաստիա փողոցում տաքսի ծառայությանը պատկանող մեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Սեբաստիա փողոցում տաքսի ծառայությանը պատկանող մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 25-ին` ժամը 23.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.28-ին, մարվել` 23.33-ին: Ամբողջությամբ այրվել է «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող «Դեո Նեքսիա» մակնիշի Լ1809 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա/ Ծ/) սրահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում