Իրավունք

Երևանի Հաղթանակ թաղամասում «Օպել Աստրա»-ն բախվել է գազատարին և շրջվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Հաղթանակ թաղամասում «Օպել Աստրա»-ն բախվել է գազատարին և շրջվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 25-ին` ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Օպել Աստրա» մակնիշի 1603GT պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և ամրացրել գազատար խողովակը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում