Մարզային

Գավառում «ՎԱԶ 2112»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

1 րոպեի ընթերցում

Գավառում «ՎԱԶ 2112»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 23-ին` ժամը 23.42-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 71 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Տ.-ին պատկանող «ՎԱԶ 2112» մակնիշի 47PP007 պ/հ ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում