Մարզային

Գեղարքունիքի Նորատուս գյուղում «Վոլկսվագեն»-ն արգելափակվել է ձյան մեջ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի Նորատուս գյուղում «Վոլկսվագեն»-ն արգելափակվել է ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 18-ին` ժամը 23.52-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի «Շորբուլախ» վանքի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Շորգոլա» կոչվող վանքի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի 34 CA 488 պ/հ (վարորդ` Ս. Ս.):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում