Էնթոնի Հոփքինսը խաղալու է Բիձինա Իվանիշվիլիի «9+1» ֆիլմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի աստղ Էնթոնի Հոփքինսը գլխավոր դերերից մեկը կխաղա Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «9+1» բազմասերիանոց ֆիլմում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Միխեիլ Սահակաշվիլիի եւ Միասնական ազգային շարժման իննամյա կառավարմանը նվիրված կինոնկարի ռեժիսոր Գոգա Խաինդրավան խոստանում է նկարահանումներին ձեռնամուխ լինել արդեն սեպտեմբերին, հայտնել է ռեժիսորի օգնական Լեւան Խաինդրավան վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հայտնի է, որ վրացի դերասաններից ֆիլմում նկարահանվելու են Միխեիլ Գոմիաշվիլին եւ Նինել Չանկվետաձեն:

Ներկայում ռեժիսորի օգնականները բանակցություններ են վարում եւս մեկ հանրահայտ դերասանի՝ Նիքոլաս Քեյջի հետ: Վերջինս ֆիլմում պետք է խաղա պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի դերը: Ինչ վերաբերում է Էնթոնի Հոփքինսին, ապա միանգամայն հնարավոր է, որ նա կատարի օլիգարխի դերը: Ըստ այլ տեղեկատվության՝ նա կխաղա Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դերը: Հոլիվուդյան աստղերի հոնորարի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվում:

Միխեիլ Սահակաշվիլիի եւ Միասնական ազգային շարժման իննամյա կառավարման մասին պատմող ֆիլմ նկարահանելու իր պլանների մասին Իվանիշվիլին այս տարվա հունվարին հայտնել էր վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում