Մարզային

Այգեպատ գյուղի մոտ «Մերսեդես»-ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

1 րոպեի ընթերցում

Այգեպատ գյուղի մոտ «Մերսեդես»-ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 18-ին` ժամը00.35-ին, ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Քաղցրաշեն ավտոճանապարհին` Այգեպատ գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի (վարորդ Ա. Փ.) 33 DU 569 պետհամարանիշի ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում