Երիտասարդ գիտնականը ցանկանում է գտնել հայ ժողովրդի երջանկության բանաձևը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երջանկության սահմանման տարբեր բանաձևեր կան, որոնցով որոշվում է ազգերի «երջանիկ» կամ «դժբախտ» լինելը: Երիտասարդ հայ գիտնական, տնտեսական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանը ներկայումս հետազոտում է հայերի երջանկության դրսևորումները` փորձելով բանաձևել այն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անահիտը պատմեց, որ հետազոտության նախնական փուլում արդեն առանձնացրել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել երջանկության զգացմանը:

«Երջանկության չափման համար հիմնականում հաշվի եմ առել 5 գործոն` կենսաբանական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր, աշխարհընկալման և սոցիալ-տնտեսական: Կենսաբանական գործոնը անձի ֆիզիկական և հոգեբանական առողջ վիճակն է, որն էլ անմիջական ազդեցություն ունի երջանկության զգացման վրա։ Սոցիալ-հոգեբանական գործոններում առանձնացվում են, օրինակ, ամուսնությունը, մշակութային, ընտանեկան կյանքը, սիրված լինելու վիճակը և այլն: Հոգևոր գործոնը անձի եկեղեցական կյանքն է, որը ներառում է նաև կրոնը: Այս կետում հարցվածները հիմնականում դժգոհություն չեն հայտնել` նշելով, որ մեր եկեղեցին թույլ է տալիս իրենց զգալ ազատություն և, հետևաբար, նաև երջանկություն: Հաջորդը աշխարհընկալման գործոնն է, որի մեջ ներառում ենք նաև շրջակա միջավայրի և բնության ազդեցությունները: Եվ, վերջապես, սոցիալ-տնտեսական գործոնը, որն էլ մեր հիմնական թույլ տեղն է»,- ասաց Անահիտը:

Երիտասարդ գիտնականը նշեց, որ իր հետազոտության ժամանակ հարցվածները հիմնականում առանձնացնում էին հենց սոցիալ-տնտեսական գործոնները, որոնք խանգարում են իրենց երջանիկ զգալ: «Խոսքը, օրինակ, վճարունակության, օրենսդրական բարենպաստ միջավայրի, պատերազմների հավանականության և անվտանգության, գործազրկության և խտրականությունների մասին է: Բիզնեսով զբաղվողներն, ասենք, նշում էին, որ իրենց ավելի երջանիկ կզգային, եթե բարենպաստ գործարար դաշտում աշխատեին, շատերն էլ ասում էին, որ կցանկանային ստեղծել իրենց գործը, սակայն խուսափում են` անկայուն պայմանների պատճառով»,- ընդգծեց նա:

Անահիտը պատմեց, որ դեմ առ դեմ հարցումների ժամանակ շատերը` որպես իրենց երջանկության հիմնական գործոն նշում էին ամուսնությունը: «Դա ինձ մտածելու տեղիք տվեց: Գուցե պետք է այնպիսի տնտեսական բարեփոխումներ կատարնեք, որ խթանենք ընտանիքների ստեղծումը և փորձենք նվազեցնել ամուսնալուծությունների քանակը»,- հավելեց նա: Անահիտի խոսքով` հարցումներին մասնակցած կանայք, օրինակ, նշում էին, որ եթե իրենց կյանքում տղամարդ լիներ, իրենց ավեի երջանիկ կզգային: «Կարծում եմ, սա էլ է հետաքրքիր հոգեբանություն, և պետք է ավելի գլոբալ վերաբերվել այս հարցին: Հայաստանում տնտեսապես ակտիվ մեկ տղամարդուն բաժին է ընկնում տնտեսապես ակտիվ 3 կին: Երևի թե հավասարակշռությունը շատ է խախտված և կարիք կա ինչ-որ մեխանիզմներով կարգավորել դա»,- նշեց նա:

Անահիտ Մանասյանը ներկայումս աշխատում է հետազոտության վրա, փորձում ընդլայնել դրա ծավալները և հասկանալ` ինչն է խանգարում Հայաստանի քաղաքացիներին զգալ երջանկությունը: Իսկ հետազոտության ավարտին նա խոստանում է ներկայացնել հայ ժողովրդի «երջանկության բանաձևը»:

Հայերեն

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում