Տավուշի մարզի Լուսահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում փետրվարի 3-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։
Կարդացեք հոդվածը` Русский