Հայաստան

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Հայաստանի տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին՝ առանձին շրջաններում, 6-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ 

«Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում