Սպորտ

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացավ միլանյան դերբին`«Միլան»-«Ինտեր» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերիա Ա-ի տուրի կենտրոնական խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում: «Միլան»-ին հաջողվեց գրավել «Ինտեր»-ի դարպասը միայն «հանդերձարանի ճանապարհին»: Առաջին կեսի վերջնամասում «Ինտեր»-ի դարպասը գրավեց Տեյյանի Ռեյնդերսը:

«Ինտեր»-ին հաջողվեց խուսափել պարտությունից միայն լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ: «Ինտեր»-ից աչքի ընկավ Դե Վրեյը:

«Միլան»-«Ինտեր»`1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 76-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում: Թիմն ունի 51 միավոր: Առաջատարը 53 միավորով «Նապոլի»-ն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում