Մարզային

Կիրանց գյուղի մոտ բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ

1 րոպեի ընթերցում

Կիրանց գյուղի մոտ բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 17-ին` ժամը 07.38-ին, ահազանգ է ստացվել, որՀ-26 միջհամայնքային ավտոճանապարհի Կողբ-Նոյեմբերյան հատվածում «Ման» մակնիշի բեռնատարը մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում