Ալբանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը խաղից առաջ լավ գիտե Հայաստանի թիմի իրական ուժը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Եվրո-2016» ընտրական փուլի շրջանակներում այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին` հյուրընկալվելով Ալբանիայի ազգային թիմին: Ընտրական փուլի այս հանդիպումը շատ կարևոր է Հայաստանի ազգային թիմի համար, քանի որ 3 խաղերից հետո Շալանդի սաները մրցաշարային աղյուսակի վերջին տեղում են: Ալբանացիները Դանիայի և Պորտուգալիայի հավաքականներից հետո զբաղեցնում են երրորդ հորիզոնականը: Ազգային թիմի առաջիկա հանդիպումից առաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ալբանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիասիի հետ:

-Պարոն Բիասի, ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին:

-Ես Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շատ լավ գիտեմ: Լավ թիմ է, որը մեծ փոփոխությունների է ենթարկվել Եվրոպայի առաջնության որակավորման այս փուլում` գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, լավ ֆուտբոլիստների և թիմի աստղ Մխիթարյանի հետ:

՞ւմ կառանձնացնեք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում, ո՞ր ֆուտբոլիստին:

-Իմ կարծիքով` Հենրիխ Մխիթարյանը. Հայաստանի ազգային թիմի կազմում լավագույնը հենց նա է, սակայն Հայաստանի հավաքականն է, որ իրական ուժի տեր է: Անցկացրած բոլոր հանդիպումներում նրանք խաղային բարձր որակական հատկանիշներ են ցուցաբերել, և միշտ պարտվել են միայն չխփած գնդակի պատճառով:

՞նչ ակնկալիքներ ունեք Ալբանիա-Հայաստան առաջիկա խաղից:

-Գիտեմ և հասկանում եմ, որ այն լուրջ հանդիպում է լինելու մեզ համար, բայց մենք պետք է օգտագործենք այն հանգամանքը, որ խաղում ենք տանը:

-Արդյոք հետևե՞լ եք Դանիայի, Սերբիայի և Պորտուգալիայի հետ Հայաստանի հավաքականի հանդպումներին և ի՞նչ կարծիք ունեք այդ խաղերի վերաբերյալ:

-Այո, իհարկե, նայել եմ այդ հանդիպումները: Երեքն էլ շատ լավ խաղեր էին, և սեփական հարկի տակ Սերբիայի դեմ խաղում Հայաստանը արժանի էր հաղթելու: Պորտոգալացիների հետ խաղում էլ լավ խաղացին, և նույն եզրակացությունը կարելի է անել նաև Դանիայի հետ խաղի մասին:

-Եվ, Ձեր կարծիքով ո՞ր թիմերը կհաղթահարեն ընտրական փուլի արգելքը և դուրս կգան մեր խմբից:

-Իմ կարծիքով` Պորտուգալիան և Դանիան կգնան Ֆրանսիա` Եվրոպայի առաջնությանը, իսկ ահա երրորդ տեղի համար պայքարը անզիջում կլինի մյուս երեք թիմերի միջև:

Վարվառա Հայրապետյան, Սյունե Բարսեղյան

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ