Մարզային

Լանջառ գյուղի մոտ ձյան մեջ 2 մեքենա է արգելափակվել

1 րոպեի ընթերցում

Լանջառ գյուղի մոտ ձյան մեջ 2 մեքենա է արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 15-ին` ժամը 21.46-ին, ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի մոտակայքում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-10 ավտոճանապարհի 40-րդ կմ-ում՝ Լանջառ գյուղի մոտակայքում, ձյան շերտում արգելափակվել են «Վազ 2107» մակնիշի 14UO996 պ/հ (վարորդ Ա. Պ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 40OS088 պ/հ ավտոմեքենաներ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում