Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան վթարի է ենթարկվել. իրանցի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան վթարի է ենթարկվել. իրանցի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1982 թ. ծնված Մաջիդ Խաջեհի վարած «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան մարտի 14-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 370-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից, 180 մետր երթևեկել դաշտի միջով, որից հետո կրկին մտել է ճանապարհի երթևեկելի մաս և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը դուրս է շպրտվել մեքենայի խցիկից և ստացած մարմնական վնասվածքներից մահացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում