Երևանում կկայանա պոլսահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրում բնակվող հայ ճարտարապետների մասին մեր հանրությունը դեռևս շատ քիչ տեղեկություններ ունի: Մեծ համբավ վայելող ճարտարապետներից մեկն է եղել Հայոց ցեղասպանությունը վերապրած պոլսահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանը, ում անունը ու գործունեությունն անպատճառ իրենց ուրույն տեղն են գտնելու հայ ճարտարապետության պատմության գանձարանում: Եվ ահա մարտի 15-ին ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայանալիք Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսը լավ առիթ կտա հայ արվեստասերներին` նրա կյանքին և գործունեությանն ավելի մանրամասն և հանգամալից ծանոթանալու համար:

«Այս ցուցահանդեսի նպատակն է վերհանել արտերկրի հայ տաղանդավոր ճարտարապետներից մեկի` Լևոն Կյուրեղյանի` մինչ օրս շատերին անծանոթ կյանքն ու գործունեությունը: Բացի այդ` վերը նշված ցուցադրությամբ մենք ուզում ենք ցույց տալ, որ, չնայած Կյուրեղյանի ու իր ճակատագիրը կիսող արտերկրի հայ ճարտարապետների աշխատանքները ցրված են աշխարհով մեկ, միևնույն է, նրանք հայ մշակույթի անբաժան մասն են և հայ ստեղծարար և արարող ներուժի խոսուն վկաները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ մարտի 13-ին կայացած հանդիպմանը նշեց ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը և հավելեց, որ Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսը բացումը տեղի է ունենալու մարտի 15-ին ժամը 15:00-ին, ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսի անցկացման առիթով Հայաստան են ժամանել Լևոն Կյուրեղյանի թոռ, իտալահայ ճարտարապետ, Իտալիայի Ազոլո քաղաքի նախկին փոխքաղաքապետ Արմեն Կյուրեղյանը և Ազոլոյի ներկայիս փոխքաղաքապետ Ֆրանկո Դալլա Ռոզան:

Ազոլոյի փոխքաղաքապետ Ֆրանկո Դալլա Ռոզան փոխանցեց Ազոլոյի քաղաքապետ Մաուրո Միգլիոնիրիի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված է հետևյալը. «Կյուրեղյանների ընտանիքը նշանակալի դեր է խաղացել Ազոլոյի պատմության մեջ: Լևոն Կյուրեղյանը հրաշալի ճարտարապետ էր, ով իր անձը նվիրել էր քաղաքի կայացման գործին: Այս ցուցահանդեսի անցկացումը հատկապես կարևորվում է, քանի որ անցկացվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին միջոցառումների շրջանակում»:

Լևոն Կյուրեղյանի թոռ, իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը նշեց, որ իր պապի ճակատագիրը շատ դժվարին է եղել:«Զմյուռնիայի(Իզմիր) հրկիզումից հետո նա որոշում է թողնել ճարտարապետի իր մասնագիտությունը և հաստատվում է Ազոլոյում, որտեղ զբաղվում էր այգեգործությամբ: Նա իր կյանքն է նվիրել ոչ միայն Հայկական հարցի լուծման պայքարին, այլև ջանացել է ապացուցել, որ հայկական ճարտարապետությունն իր ուղղակի ազդեցությունն է թողել ռոմանական ճարտարապետության վրա: Կորցնելով իր հայրենիքը, իր ծննդավայր Տրապիզոնը` նա միշտ կարոտել է Հայաստանը` իր գլխավերևում ունենալով Զորավար Անդրանիկի դիմանկարը»,- շեշտեց նա:

Աշոտ Գրիգորյանը նկատեց նաև, որ Կյուրեղյանները համաձայնվել են Լևոն Կյուրեղյանի և մեծահամբավ Պալյանների ժառանգության մաս կազմող տասնյակ արխիվային նյութերը տրամադրել ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին: «ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Մխիթարյան միաբանության հետ մայիսի 13-15-ը Վենետիկի «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանում անցկացնելու է միջազգային գիտաժողով, որի ընթացքում էլ Լևոն Կյուրեղյանի արխիվը կտրամադրվեն մեզ, որի համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ինչպես Կյուրեղյաններին, այնպես էլ Իտալիայի իշխանություններին»,- ընդգծեց նա:

Լևոն Կյուրեղյանը ծնվել է 1871 թվականին Կոստանդնուպոլսում։ Սկզբնական կրթությունը ստացել էՏրապիզոնիՄխիթարյան վարժարանում, ապաՎենետիկիՄուրադ Ռաֆայելյան վարժարանում։ 1895 թվականին մեդալով ավարտել էՀռոմիԳեղարվեստի ակադեմիան և ճարտարապետության կայսերական համալսարանը: 1896թվականին վերադառնում է Թուրքիա, սակայն հարկադրված է լինում ապաստան փնտրել Բուլղարիայում, որտեղ կառուցել է Վառնայի քաղաքային թատրոնը: Նա նախագծել և կառուցել է բազմաթիվ շենքեր Բուլղարիայում, Թուրքիայում, Իտալիայում: Տիրապետել է քարի, փայտի ճարտարապետությանը, կառուցել է մենատներ, պալատներ, թատրոն, մատուռ, հասարակական շենքեր, եկեղեցի, դպրոց և այլ բազմապիսի շինվածքներ: Նա եղել է ոչ միայն նախագծող ճարտարապետ, այլև հետազոտող և տեսաբան:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա