Մեղրիում ամբողջությամբ այրվել է էքսկավատորին բախված «Մերսեդես»-ը. կա մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին` ժամը 00.15-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿԱՏ» մակնիշի էքսկավատորին և բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից տուժածներ` 1972թ. ծնված Ա. Ղ.-ին, 1982թ. ծնված Ս. Ն.-ին, 1980թ. ծնված Ռ. Ա.-ին և 1980թ. ծնված Ս. Ն-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ 1980թ. ծնված Ս. Ն.-ը մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.07-ին, մարվել՝ 01.19-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 55 ST 558 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հայերեն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները