ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 9-ին` ժամը 10.59-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ գյուղի չշահագործվող Մշակույթի տան հետնամասում այրվում է փայտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 14/2 հասցեում` շինության ներսում, այրվում է հատակը (50 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (60 քմ), առաստաղը (50 քմ) 3 պատուհան, 2 դուռ և կենցաղային իրեր:Հրդեհը մեկուսացվել ժամը 12.53-ին, մարվել` 13.36-ին: