Մարզային

Քուչակ գյուղի գերեզմանատան մոտ «Օպել»-ն արգելափակվել է ձյան մեջ

1 րոպեի ընթերցում

Քուչակ գյուղի գերեզմանատան մոտ «Օպել»-ն արգելափակվել է ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 6-ին` ժամը02.30-ին, ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի գերեզմանատան մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Թ. Գ.-ի «Օպել» մակնիշի 10ՕC322 պետհամարանիշիավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում