Մարզային

Կոտայքում «Տոյոտա»-ն ընկել է ջրատարը

1 րոպեի ընթերցում

Կոտայքում «Տոյոտա»-ն ընկել է ջրատարը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 3-ին` ժամը 08.21-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` գազալցակայանի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ընկել է չգործող ջրատարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 95NO005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել սելավատարը: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել սելավատարից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում