Մարզային

Ծաղկաձորում «Վազ 2121»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

1 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում «Վազ 2121»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 3-ին` ժամը 01.55-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեւ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ջրառատ-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածից` անտառնտեսության մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Ա. Ն.-ին պատկանող «Վազ 2121» մակնիշի 735 OO 64 պետհամարանիշի ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում