Իրավունք

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 2-ին` ժամը 02.02-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ,բախվել են«Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, կան երկու տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Խ. Մ.) 34 SR 993 պետհամարանիշի և «Միցուբիշի» մակնիշի (վարորդ Ց. Դ.) 34 MD 377 պետհամարանիշի ավտոմեքենաները:Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են մեքենաների հոսանքազրկում և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում