Երևանի փողոցներում ելույթ ունեցող աղջիկը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փողոցներում ելույթ ունեցող 23-ամյա Ելենա Երևանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Նրան մեծ ճանաչում են բերել համացանցումիրտեղադրած տեսահոլովակները: Նա վերջերս ելույթներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Երբ ես առաջին անգամ դուրս եկա փողոց երգելու, վախենում էի, որ մարդիկ չեն հասկանա իմ երաժշտությունը, և բոլորը կցրվեն: Ես զգուշությամբ սկսեցի նվագել և հանկարծ հասկացա, որ բոլորը լռել են և լսում են, և հանկարծ մարդիկ սկսեցին պարել և ձայնակցել ինձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Ելենան կիթառ սկսել է նվագել 12 տարեկանից և այդ ժամանակից իրենք անբաժան են: «Սկզբում ես խաղում էի ինձ համար, սակայն մի քանի տարի անց որոշեցի, որ այս հաճուքով պետք է կիսվեմ և հաղթահարելով իմ վախերը՝ դուրս եկա փողոց, և առաջին անգամ ելույթ ունեցա»,- ասում է նա:

«Նրանից անհավատալի էներգիան է հորդում: Նրակատարողականոճը և արտաքին տեսքը այնքան ներդաշնակ են: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ աղջիկն այսքան լավ կիթառ նվագի», - ըստ«Միր» հեռուստաընկերության, նկատել է հանդիսատեսներից մեկը՝ Սվետլանա Իվանյանը:

Ելենայի ելույթները բջջային հեռախոսով տեսաձայնագրում է իր հայրը, որից հետո սիրողական տեսահոլովակները դրվում են համացանցում: Այդ տեսահոլովակների շնորհիվ նրա մասին իմացան Հայաստանի սահմաններից դուրս: Դիտումների քանակը գերազանցում է մեկ միլիոնը, նրա տեսահոլովակները համացանցում ակտիվորեն քննարկում են երկրպագուները և Ելենային սկսել են համերգներով հրավիրել արտասահման: «Ահա այդպես ես հայտնվեցի ԱՄՆ-ում անցած ամռանը և հանդիպեցի այնտեղ իմ կուռքերին: Արդեն ապրիլին տեղի կունենա իմ առաջին համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում»,- ընդգծել է Ելենա Երևանը և հավելել, որ խոստանում է չթողել իր առաջին բեմը դարձած երևանյան փողոցները և կշարունակի իր արևային ելույթներով ուրախացնել երևանցիներին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում