Երևանի փողոցներում ելույթ ունեցող աղջիկը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փողոցներում ելույթ ունեցող23-ամյա Ելենա Երևանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Նրան մեծ ճանաչում են բերել համացանցումիրտեղադրած տեսահոլովակները: Նա վերջերս ելույթներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Երբ ես առաջին անգամ դուրս եկա փողոց երգելու, վախենում էի, որ մարդիկ չեն հասկանա իմ երաժշտությունը, և բոլորը կցրվեն: Ես զգուշությամբ սկսեցի նվագել և հանկարծ հասկացա, որ բոլորը լռել են և լսում են, և հանկարծ մարդիկ սկսեցին պարել և ձայնակցել ինձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:
Ելենան կիթառ սկսել է նվագել 12 տարեկանից և այդ ժամանակից իրենք անբաժան են: «Սկզբում ես խաղում էի ինձ համար, սակայն մի քանի տարի անց որոշեցի, որ այս հաճուքով պետք է կիսվեմ և հաղթահարելով իմ վախերը՝ դուրս եկա փողոց, և առաջին անգամ ելույթ ունեցա»,- ասում է նա:
«Նրանից անհավատալիէներգիան է հորդում: Նրակատարողականոճը և արտաքին տեսքը այնքաններդաշնակ են: Ես առաջինանգամ եմ տեսնում, որաղջիկն այսքան լավ կիթառ նվագի», - ըստ«Միր» հեռուստաընկերության, նկատել է հանդիսատեսներից մեկը՝ Սվետլանա Իվանյանը:
Ելենայի ելույթները բջջային հեռախոսով տեսաձայնագրում է իր հայրը, որից հետո սիրողական տեսահոլովակները դրվում են համացանցում: Այդ տեսահոլովակների շնորհիվ նրա մասին իմացան Հայաստանի սահմաններից դուրս: Դիտումների քանակը գերազանցում է մեկ միլիոնը, նրա տեսահոլովակները համացանցում ակտիվորեն քննարկում են երկրպագուները և Ելենային սկսել են համերգներով հրավիրել արտասահման: «Ահա այդպես ես հայտնվեցի ԱՄՆ-ում անցած ամռանը և հանդիպեցի այնտեղ իմ կուռքերին: Արդեն ապրիլին տեղի կունենա իմ առաջին համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում»,- ընդգծել է Ելենա Երևանը և հավելել, որ խոստանում է չթողել իր առաջին բեմը դարձած երևանյան փողոցները և կշարունակի իր արևային ելույթներով ուրախացնել երևանցիներին: