Մարզային

Եղվարդում 3 հա խոտածածկ տարածք է այրվել

1 րոպեի ընթերցում

Եղվարդում 3 հա խոտածածկ տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 26-ին` ժամը 14.31-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածք տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին: Այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում