Խճանկար

Հոլիվուդյան բամբասանքներ. Քիմ Քարդաշյանը ցանկանում է ծանոթանալ Ամալ Քլունիի հետ

2 րոպեի ընթերցում

 Հոլիվուդյան բամբասանքներ. Քիմ Քարդաշյանը ցանկանում է ծանոթանալ Ամալ Քլունիի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի իրավաբան Ամալ Քլունին և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հոլիվուդյան բամբասանքի կենտրոնում են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող գործի (Փերինչեքի գործ) հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոլիվուդյան աստղերի կյանքը լուսաբանող «National Enquirer» և « Celeb Dirty Laundry»-ի կայքերը հայտնում են, իբր, Քիմ Քարդաշյանը խնդրել է ՄԻԵԴ-ի «Փերինչեքնընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը ներկայացնող Ամալ Ալամուդին Քլունիին իրեն որպես իրավական հարցերով օգնական վերցնել, սակայն արժանացել է Ջորջ Քլունիի արգելքին: «Քանի որ Ամալ Ալամուդինը ներկայում աշխատում է Հայոց ցեղասպանության հետ կապված գործի վրա, Քիմն անկհայտորեն ցանկանում է իր մասնակցությունն ունենալ, քանզի նա այդքան սրտացավ է իր հայկական ժառանգության նկատմամբ»,- գրում է « Celeb Dirty Laundry» կայքը:

«National Enquirer»-ի աղբյուրը հայտնում է, իբր, Քիմ Քարդաշյանը զանգահարել է Ջորջ Քլունիի գործերով զբաղվող անձանց` խնդրելով իրեն ծանոթացնել Ամալ Քլունիի հետ: Նա նաև իբր էլեկտրոնային նամակ է ուղարկել Ամալ Քլունիի լոնդոնյան իրավաբանական գրասենյակ: «Չնայած Քիմը իրավաբանության դիպլոմ և անգամ համալսարանական կրթություն չունի, նա ցանականում է, որ Ամալը վարձի իրենք որպես Հայկական հարցով խորհրդական»,- նշում է կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում