Շոու Բիզնես

Քիմ Քարդաշյանին Հայաստանի ամբողջ պատմությունը ներկայացնող հանրագիտարան են նվիրել

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանին Հայաստանի ամբողջ պատմությունը ներկայացնող հանրագիտարան են նվիրել

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած  հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։  

«Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Քարդաշյանը։ 

Նա նաև ներկայացրել է հանրագիտարանի անգլերեն տարբերակը։

«Սա հանրագիտարան է, որը, կարծում եմ, այժմ վաճառվում է։ Այն անգլերենով ներկայացնում է Հայաստանի ողջ պատմությունը՝ բացատրելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սա այնքան կարևոր է և այնքան զիլ»,- ասել է Քարդաշյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում