Մարզային

Աշտարակ-Ապարան ճանապարհին «Մազդա-6»-ն արգելափակվել է ձյան մեջ

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Ապարան ճանապարհին «Մազդա-6»-ն արգելափակվել է ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 24-ին` ժամը 11.03-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, «Մազդա 6» մակինշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Աշտարակ-Ապարան ճանապարհի 15-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Մազդա-6» մակնիշի 05 SO 655 պետհամարանիշով ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում