ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 22-ին` ժամը 22.22-ին, ահազանգ է ստացվել, որհրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոեմբերյան քաղաքի Այգեգործների փողոցի թիվ 90 տան տանիքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է հյուրասենյակի առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.42-ին,մարվել` 23.11-ին:Այրվել են Պ. Օ.-ին պատկանող տան 2-րդ հարկի ննջասենյակի առաստաղը (մոտ 20 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ մոտ 12 քմ):