Մարզային

Մեքենան 300 մ գլորվել է ձորը

1 րոպեի ընթերցում

Մեքենան 300 մ գլորվել է ձորը

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում փետրվարի 19-ին ժամը 23:58-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատի տարածաշրջանի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեպքի վայում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 300մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդը / ծն.1983թ./ եւ ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվել է ծանր:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում