Վայք-Խնձորուտ ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ն արգելափակվել է ձյան մեջ
1 րոպեի ընթերցում
![Վայք-Խնձորուտ ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ն արգելափակվել է ձյան մեջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/794318.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 17-ին` ժամը 01.53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները միջհամայնքային Հ-41 ավտոճանապարհի Վայք-Խնձորուտ հատվածի 25-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 15 ՍՍ 188 պետհամարանիշով ավտոմեքենան: