Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները պնդում են արդար դատավարության իրենց պահանջը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 14 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիները շարունակում են հետևողական լինել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու իրենց պահանջին: Պահանջը նաև արդարացված են համարում Ավետիսյանների իրավահաջորդները:

Իրավահաջորդներից Ռիտա Պետրոսյանը փետրվարի 14-ին Գյումրիում տեղի լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում հաստատեց, որ իրենց պահանջը շարունակում է մնալ կասկածյալին հայ իրավապահներին հանձնելն և արդար դատավարությունը: «Մեր պահանջն է միայն, որ գտնեն իրական հանցագործին և դատեն: Սա 1 հոգու կատարած սպանություն չէր: Մեր փաստաբանը նշում է, որ մինչև վերջ գնալու է՝ այս գործը բացահայտելու համար: Հուսով եմ, մեզ հուսախաբ չի անի»,-նշեց Ռիտա Պետրոսյանը՝ ենթադրություն հայտնելով, որ ռուսական կողմն այդպես էլ Պերմյակովին չի հանձնի հայ իրավապահներին: «Եթե բոլորը սրտանց մոտենան այս գործին, գործը կբացահայտվի: Ինձ թվում է ռուսական կողմը Պերյակովին չի տա»,-նշեց իրավահաջորդը:

«Եթե այս սպանդը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, ինչո՞ւ պետք է կասկածյալը չդատվի Հայաստանի տարածում և, եթե նա հանցագործ է, ինչ գործ ունի նա հիմա ռազմաբազայի ներսում, նա հիմա պետք է լինի կալանավայրում: Մեր բողոքը հենց դա է»,-իր խոսքում նշեց Ավետիսյանների ընտանիք հարազատ Ջուլիետա Ջալալյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից