Մարզային

Մասրիկ գյուղում ձնակույտի մեջ երկու ավտոմեքենա է արգելափակվել

1 րոպեի ընթերցում

Մասրիկ գյուղում ձնակույտի մեջ երկու ավտոմեքենա է արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 12-ին` ժամը 01.43-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղառքունիքի մարզի Մասրիկ գյուղում` կամրջի մոտակայքում «ՈւԱԶ» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ջիպ» մակնիշի 34VT251 պ/հ (վարորդ Գ. Դ.) և «ՈւԱԶ» մակնիշի 34DQ121 պ/հ (վարորդ Հ. Մ.) ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում