Մարզային

Վարդաձոր-Ձորագյուղ ավտոճանապարհին «Լեքսուս»-ն ընկել է գետը

1 րոպեի ընթերցում

Վարդաձոր-Ձորագյուղ ավտոճանապարհին «Լեքսուս»-ն ընկել է գետը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 11-ին` ժամը 22.05-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդաձոր-Ձորագյուղ միջհամայնքային ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 72NR777 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել` մասամբ հայտնվելով Ջաղաձոր գետում. տուժածներ չկան. Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկբել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հ. Ս.-ի ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում