ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 9-ին` ժամը23.37-ին, ահազանգ է ստացվել, որ առատ ձյան և տեղումների պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-21099» մակնիշի 35VO50պետհամարանիշիավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարների և Արագածի ՃՇՇ աշխատակիցների ուժերով Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ից արգելափակումից դուրս է բերվել Հ.-յանի ավտոմեքենան: