Միջազգային

Վլադիմիր Պուտինը այցելել է Եգիպտոս

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը այցելել է Եգիպտոս

ԿԱՀԻՐԵ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցովժամանել է Եգիպտոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նախատեսվում է, որ երեկոյան Պուտինն եւ Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Կահիերում օպերա կդիտեն:

Երեքշաբթի առավոտյան կմեկնարկի ռուս եւ եգիպտացի առաջնորդների հանդիպման պաշտոնական արարողությունը: Նախատեսվում է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: Կարվի հայտարարություն լրատվամիջոցների համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում