Մարզային

Գյումրիում հրդեհված տանը հայտնաբերվել է 51-ամյա բնակչի դին

1 րոպեի ընթերցում

Գյումրիում հրդեհված տանը հայտնաբերվել է 51-ամյա բնակչի դին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 8-ին` ժամը 12.07-ի,ն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի տներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին: Տան բազմոցին հայտնաբերվել է 1963թ. ծնված Ս. Խ.-ի այրված դին: Տանիքից այրվել է 80 քմ հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում