Մարզային

Վանաձոր քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից և չի վերադարձել

1 րոպեի ընթերցում

Վանաձոր քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից և չի վերադարձել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 2-ին` ժամը 23.10-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքիբնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կոչվող տարածք բանջար հավաքելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել ոստիկաության Գուգարքի բաժնի աշխատակիցները: Հրշեջ-փրկարարներն սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 01.23-ին որոնողական աշխատանքները ավարտվել են. քաղաքացին չի հայտնաբերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում