Հրազդանում շմոլ գազի արտահոսքից 8 մարդ է թունավորվել
1 րոպեի ընթերցում
![Հրազդանում շմոլ գազի արտահոսքից 8 մարդ է թունավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/792385.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնված 1937թ.), Պ. (ծնված 1946թ.), Լ. (ծնված 1950թ.), Հ. (ծնված 1984թ.), Հ. (ծնված 1986թ.), Հ. (ծնված 1989թ.), Մ. (ծնված 1993թ.) և Լ. (ծնված 2014թ.) Սարգսյանները փետրվարի 2-ին` ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով տեղափոխվել են Հրազդանի ԲԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները Հ., Հ., Մ. և Լ. Սարգսյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա., Լ. և Հ. Սարգսյանները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Պ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: