Իրավունք

Երևանի Սարկավագի փողոցում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Երևանի Սարկավագի փողոցում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 2-ին` ժամը 07.53-ին, ահազանգ է ստացվել, որ Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու. անհրաժեշտ է շտապօգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:Դեռևս չբացահայտված հանագամանքներում Սարկավագի փողոցի թիվ 85 տան դիմաց «Օպել» մակնիշի 24 ՏՏ 214 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Բ.-ը (ծնված 1983թ.) վրաերթի է ենթարկել Ռ. Ե.-ին (ծնված 1962թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում