Մարզային

Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 30-ին` ժամը 02.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի Նար-Դոս փողոցի տներից մեկի տանիքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.31-ին, մարվել՝ ժամը 04.02-ին: Այրվել է Է. Ա.-ի երկհարկանի տան 2-րդ հարկի առաստաղի փայտյա կառուցատարրերից (մոտ 16 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում