Իրավունք

Երևան-Սևան ճանապարհին «Նիսսան Տիանա»-ն գլորվել է ձորը

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ճանապարհին «Նիսսան Տիանա»-ն գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 26-ին` ժամը 11.09-ին,ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Արծիվի» արձանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZN 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս., ծնված 1985թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 25 մ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Հ.Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում