Մարզային

Քարահունջ գյուղի մոտ «ԿամԱԶ»-ը բախվել է ճամփեզրին կից շինության պատին

1 րոպեի ընթերցում

Քարահունջ գյուղի մոտ «ԿամԱԶ»-ը բախվել է ճամփեզրին կից շինության պատին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 25-ին` ժամը 06.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Քարահունջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան ճանապարհահատվածի 5-րդ կմ-ում՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի 104 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի տանը կից օժանդակ շինության պատին, ինչից ավտոմեքենայի վարորդ Մ. Մ. (ծնվ. 1987 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Մ.-ը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում