Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ն արգելափակվել է ձյան մեջ
1 րոպեի ընթերցում
![Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ն արգելափակվել է ձյան մեջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/01/791485.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 25-ին` ժամը06.59-ին, ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»մակնիշի71 TV 700 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Ա. Ս.-ի ավտոմեքենան: