Սարիգյուղում վագոն-տնակ է այրվել
1 րոպեի ընթերցում
![Սարիգյուղում վագոն-տնակ է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/01/790689.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 18-ին` ժամը 23.59-ինահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնելերկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1 փողոցի 2-րդ նրբանցքի Ա. Ա.-ին պատկանող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.00-ին, մարվել` 01.47-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակը` գույքով (144 քմ) և մոտակա փայտե ծածկը` 25 քմ: