Ձնածակույթը Գեղարքունիքում արդեն հասնում է տասնհինգից քսան սանտիմետրի

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ օրն է, ինչ բքերի եւ ձյան տեղումների պատճառով դժվարանցանելի կամ անանցանելի վիճակ է առաջացել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական կամ միջհամայնքային նշանակության որոշ ճանապարհներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հունվարի 6-ից բքերի պատճառով փակվել են Վարդենիս-Այրք, Ծովակ-Ախպրաձոր ճանապարհները: Ծովակ-Ախպրաձոր ուղղությունում հունվարի 7-ին իրականացվել են մաքրման աշխատանքներ, սակայն այս գիշեր սկսված եւ օրվա ընթացքում շարունակվող ձյունն ու բքերը կրկին անհնար են դարձրել տրանսպորտային երթեւեկությունը:

Հունվարի 7-ի առավոտվանից փակվել է նաեւ Վարդենյաց լեռնանցքը: Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը սպասարկող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ներկայացուցչի հաղորդման համաձայն` հունվարի 7-ի ողջ օրվա ընթացքում երթեւկությունը Վարդենյաց լեռնանցքում վերականգնելու համար ձեռնարկվել են միջոցառումներ, ձյան արգելափակումից դուրս են բերվել մեքենաներ, սակայն շարունակվող ձյունն ու ձնամրրիկները նորից անհնար են դարձրել երթեկությունը, եւ հունվարի 8-ի առավոտվանից ճանապարհը սպասարկող կազմակերպությունները երկկողմանի` Մարտունու եւ Եղեգնաձորի մուտքերում արգելել են տրանսպորտային հաղորդակցությունը ժամանակավորապես:

«Հիմնականում անանցանելի է Ծաղկաշեն յայլաղատեղից մինչեւ Սելիմի քարավանատուն ընկած մոտ հինգ կիլոմետրանոց հատվածը, որտեղ ձյան բարձրությունը հասնում է մեկ մետրի: Ճանապարհի մաքրման աշխատանքները կսկսենք միայն բքերի դադարեցումից հետո: Իսկ առայժմ, ելնելով մարդկանց անվտանգության ապահովումից, մարզային փրկարար ծառայության հետ համատեղ դադարեցրել ենք երթեւեկությունը Մարտունի-Գետափ ուղղությունում: Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհի երթեւեկությունն առայժմ հաջողվում է պահպանել»,-նշեց «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ներկայացուցիչ Աղասի Ղուկասյանը:

Հունվարի 8-ի հետկեսօրին ձնածակույթը Գեղարքունիքում արդեն կազմում է տասնհինգից քսան սանտիմետր: Շարունակվող տեղումների արդյունքում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիությունը եւ դժվարանցանելի վիճակը: Ճանապարհաշինարարական կազմակերպությունները բոլոր ուղղություններում իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար