ՔՊ խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակության հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ԵԺԿ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի ընտրական գործընթացների իրականացման առանձնահատկություններով, Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումներով, կուսակցությունների ֆինանսական թափանցիկությամբ, ինչպես նաև կուսակցություններում կանանց ներգրավվածության հարցով։
Խմբակցության անդամները խոսել են Հայաստանի եվրոպական ձգտումներից, անդրադարձել ներկուսակցական ընտրությունների անցկացմանը։ Ընդգծվել է գենդերազգայուն միջավայրի ստեղծման կարևորությունը։
Զրուցակիցներն արժևորել են ժողովրդավարական օրակարգերի առաջմղումը և դրան միտված բարեփոխումները։